տուն Լուրեր Տարեկան միջինը 15 հազ. հայ երեխա է պակասում Հայաստանի դպրոցներից. Արամ Մանուկյան

Տարեկան միջինը 15 հազ. հայ երեխա է պակասում Հայաստանի դպրոցներից. Արամ Մանուկյան

120
0

Aram-Manukyan12-e1351887034315

Այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման» քննարկմանը զեկուցող ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց` ասելով.

«Կրթության նախարարությունը համաձայնություն տվե՞լ է Հայաստանում «Գազպրոմ»-ի կողմից դպրոցի բացմանը: Մեկ աշակերտին դասարանում ինչքան գումար է հատկացվում : Որքան տեղ են հատկացվել բուհերին»:

Արամ Մանուկյանը հավաստիացրեց, որ վերջին երեք տարվա ընթացքում 30. 000 հայ աշակերտ պակասել է: Տարեկան միջիննը 15 հազ. հայ երեխա է պակասում Հայաստանի դպրոցներից:

Ի պատասխան` փոխնախարարն ասաց, որ «Գազպրոմ»-ի նախաձեռնությամբ ռուսական դպրոց հիմնելու թույլտվության հարցը պետք է ճշտել: Աշակերտ-թիվ հարաբերակցությունը Հարությունյանը խոստացավ մոտ ապագայում ճշտել և ներկայացնել Արամ Մանուկյանին:

«Այս տարի պետպատվերով 10 հազ. ուսանող նպաստ է ստանում, այսինքն` սովորում է պետպատվերով: Աշակերտների թվաքանակի նվազման խնդիրը կապված է ժողովրդագրական փոփոխությունների հետ»,- ասաց փոխնախարարը:

Արամ Մանուկյանի հարցին, թե արդյոք չի՞ փոխվում ուսուցիչների և սպասարկող անձնակազմի թիվը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ մեկ միավոր ծառայության գինը հաշվարկվում է որոշակի մեթոդաբանությամբ, որը կախված չէ աշակերտների թվից:

«Տարբեր տարիների տվյալներն իրարից կարող են տարբերվել: Ապարատը ինչ-որ չափով կորելացիա ունի աշակերտների թվի հետ, բայց դրա հետ կապված նրանց թվի վերանայման խնդիր դեռևս չկա»: