տուն Լուրեր Տարեկան քանի հայ է ստանում ԵՄ մուտքի արտոնագիր. վիճակագրություն

Տարեկան քանի հայ է ստանում ԵՄ մուտքի արտոնագիր. վիճակագրություն

156
0

 

i3c3340a911114f7c26d8d2e9fef2c278_visa_schengen.si

Վերջին տարիներին Եվրամիություն մուտք գործածների թիվը Եվրոպական միության 28 երկրների մուտքի արտոնագիր  ստացածների թիվը զգալիորեն պակասել է: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2008թ-ին ԵՄ մուտքի արտոնագիր է ստացել 786892 մարդ, այն դեպքում, երբ 2013թ-ին ԵՄ երկրներ մուտք է գործել 532837 մարդ:

Միգրացիայի հարցերով փորձագետ Քեթի Վերսելենի խոսքվ` նվազման միտում է նկատվում նաև 2008-2013թթ. ԵՄ մուտք գործած հայերի թվում: Այսպես` 2008թ. ԵՄ մոտքի արտոնագիր է ստացել 1110 մարդ, իսկ 739 մարդ ԵՄ մուտք է գործել 2013թ.:

Ընդ որում, այդ մուտքերը կարող են լինել տարբեր պատճառներով: Դրանցից ամենահայտնին` ուսման նպատակով ԵՄ երկրներ մուտք գործելն է: Կրթություն ստանալու հնարավորություն ամենաշատն ընձեռում է Միացյալ Թագավորությունը:

Այս երկիրը 2010թ. ընդունել է 271273 քաղաքացիների` տարբեր երկրներից: Հետագա տարիների ընթացքում, սակայն, այդ թիվը ևս նվազել է` 2013թ. հասնելով 461885-ի:

Ուսման նպատակով ամենաշատ մուտքեր գրանցած երկիրը Շվեդիան է: 2010թ. 13972 մարդ մուտք է գործել այս երկիր` ուսման նպատակով: 2013թ. այդ թիվը նվազել է` հասնելով 7474-ի:

Հայ երիտասարդները տարեցտարի ավելի շատ են մեկնում ԵՄ երկրներ` ուսում ստանալու համար: 2010թ.-ին ԵՄ երկրներ այս նպատակով մուտք է գործել 469, 2013թ.` 626: ԵՄ երկրներից ամենից հաճախը կրթություն ստանալ ցանկացող հայերին ընդունում է Միացյալ Թագավորությունը: