Ըստ պաշտոնական վիճակագրության` ամեն տարի միջինը 516 549 մարդ ամբողջ աշխարհից հատում է ԵՄ սահմանները` ընտանեկան պատճառներից ելնելով: ԵՄ երկրների շարքում առաջինը Մեծ Բրիտանիան է նման պատճառաբանությամբ մուտքեր գրանցում: 2013թ. այս երկիրը 81098 մարդ է ընդունել:
Ամուսինը` կնոջը, կամ ծնողները երեխաներին հանդիպելու նպատակով ամենից հազվադեպ մեկնում են Չեխիայի հանրապետություն:
Տարեկան միջինը 1591 հայ մեկնում է ԵՄ երկրներ` կրկին ընտանեկան պատճառներից ելնելով: ԵՄ երկրների շարքում հարազատների մոտ մեկնած հայերին ամենից հաճախ ընդունում է Ֆրանսիան: 2013թ. այս երկրի սահմանը նման պատճառաբանությամբ հատել է 723 հայ, 2009թ. նրանք 425-ն էին:
Հայերն ընտանեկան պատճառներով ամենաքիչը Իտալիա են մեկնում. 2009թ.` 2, 2013թ.` 40 մարդ: