ՍՊԾ դիտացանցը մարտի 31ից մինչև ապրիլի 6ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.2) երկրաշարժ: Այն տեղի է ունեցել ապրիլի 3ին Ստեփանավան քաղաքից 8 կմ դեպի հյուսիսարևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստեփանավան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Ապրիլի 2ին Ադրբեջանում՝ Եվլախ քաղաքից 46 կմ դեպի հարավ արևելք տեղի է ունեցել 45 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկրաշարժ է գրանցվել ՌուսաստանԱդրբեջան սահմանային գոտում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքից 31 կմ դեպի հյուսիսարևելք, և 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) Իրանում՝ Մերենդ քաղաքից 24 կմ դեպի հյուսիսարևելք: Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 6 երկրաշարժ: Ապրիլի 1ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավում՝ Շինգու քաղաքից 53 կմ դեպի հարավարևելք: Երկրաշարժի պատճառով դադարեցվել է արագընթաց գնացքների շարժը: Այդ օրը 6.2 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել է Պապուա Նոր Գվինեայի հյուսիսային ափամերձ գոտում՝ Անգորամ քաղաքից 123 կմ դեպի հյուսիսարևելք: Ապրիլի 2ին նույն մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ալյասկայում՝ Չիգնիկ Լեյկ քաղաքից 100 կմ դեպի հյուսիսարևելք: Ապրիլի 3ին 6.9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Վանուատու Հանրապետությունում՝ Սոլա քաղաքից 109 կմ դեպի հարավարևմուտք: Ապրիլի 6ին Վանուատուի Պորտ Օլրի քաղաքից 81 կմ դեպի հյուսիսարևմուտք տեղի է ունեցել 6.7 մագնիտուդով հաջորդ ուժեղ երկրաշարժը: Ապրիլի 6ին ինդոնեզական Ճավա կղզու հարավային ափերի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: