տուն ժամանց Տանզանիայում հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող սպիտակ ընձուղտ

Տանզանիայում հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող սպիտակ ընձուղտ

213
0

spitak uxtMashable-ի փոխանցմամբ՝ հետազոտողներին հաջողվել է Տանզանիայում լուսանկարել հազվագյուտ սպիտակ ընձուղտի։ Փորձագետների խոսքերով՝ 15-ամսական Օմոն, որը պատկանում է իգական սեռին, ալբինոս չէ։

Նրանք բացատրել են, որ կենդանու մաշկային մի շարք բջիջներ չեն արտադրում պիգմենտներ, ինչի համար էլ ընձուղտը թվում է սպիտակ։ Բնապահպան Դերեկ Լին ընդգծել է, որ Օմոն իրեն հայտնի միակ «սպիտակ» ընձուղտն է։

Նա հավելել է, որ ընձուղտների համար կյանքի առաջին տարին համարվում է ամենավտանգավորը՝ հաշվի առնելով նրանց ոչ մեծ չափը և գիշատիչների հարձակման հավանականությունը։ Նա մտավախություն է հայտնել, որ Օմոյի բացառիկ գույները կարող են գրավել որսագողերի ուշադրությունը։