Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շիրակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ խոսքը նաև ամսական վճարումների մասին է։
Նրա խոսքով՝ տաքսի վարողներն, այնուամենայնիվ, պետք է լիցենզիա ստանան, ինչը նույնպես անվճար է լինելու։ Փաշինյանի խոսքով՝ սա արվում է համագործակցության մղումով․ կառավարությունն ազատում է հարկերից, իսկ տաքսիները բարձրացնում են որակը, որ ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավեն։