Փետրվարի 26-ին ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 1997 թ. ծնված Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաև, որ նույն օրը 1992 թ. ծնված Վ. Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:
Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում, ըստ ոստիկանության հաղորդագրության, Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վ. Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վ. Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: