Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է.
Տաքսու շոֆեռն ու ես 18+ (Տեքստի բառացի վերարտադրություն է: Խմբագրված են միայն թունդ՝ նավաստիական հայհոյանքները):
— Բարև ձեզ, ազա՞տ եք:
— Հաա՛, ապե՛,- ինձնից հաստ փորով, գողականի չհիմնավորված քյոմուրը դեմքին, հեռախոսն ականջին ու խոսակցությունը չդադարեցնող մեկը:
— Բանգլադեշ, «Կայզերի» մոտ:
— Ապե՛, թարս օր է, հորս արև, սրանից բոզի տղա օր չի լինում: Խփի շիթին, … …10 000 տվիմ: Հեսա մի հատ պասադկա կա, անեմ ու սիկտիրս քաշեմ տուն: Հորս արև, ոռի տղա օր է:
Էդ պասադկան ես եմ: Խոսակցությունը մի քանի րոպե էլ գնաց, մինչև մեր տաքսիստը, Մաշտոցի պողոտայի միայն ձախ ցույց տվող գծից, շուստրի վարքագծով, կարմրի տակ չսպասելու համար, էշի տեղ դնելով մոտ 20 վարորդի, շրջանցեց ու բարձր սիգնալ տվեց, որպեսզի երրորդ սպասողը զիջի ու երկրորդ գծով ինքն անցնի: Էդ ընթացքում գրեթե փակել էր երրորդ գիծը՝ ձախ թեքվողների համար:
Էդ պահին պետավտոտեսուչը կանգնում է ու խիստ բարեկիրթ.
— Բարև ձեզ:
— Բարի օր, ապե:
— Այ խցանումն այս կերպ եք ստեղծում:
— Ինշշ եմ արել ո՞ր: Էս պռոբկա չի:
— Դե ես ձեզ ասում եմ խցանման վտանգ է, դուք ասում եք՝ չէ, — ավտոտեսուչն առաջանում է:
Շոֆեռը հետևից.
— Գնա՛ դե, …. լավդ: Ապե՛, սրանք լրիվ բոզի տղա են:
Հռհռալով ու թերևս ոգևորվելով իմ՝ միջին վիճակագրական առաջադեմ քյառթուի դեմքից, շարունակում է հայհոյել տեսուչին՝ գովասանքի ակնկալիքով: Երբ դա չստացավ, վերադարձավ յուր տխմար պատմությունը՝ առավոտյան վթարի: Պարզվում է, որ ինքն է մեղավոր՝ քիչ է… Դիմացի վարորդը զիջել է, որ ԱՊՊԱ չկանչեն՝ քիչ է: Մի հատ էլ հեռախոսով քֆուր տալով սպառնացել է, թե էդ 10 000-ն էլ չեմ տա:
— Ընկե՛ր, հիմա ինչ պատմում ես, իմ մեջ չի տեղավորվում, ես օրենք սիրում եմ: Օրենք հարգում եմ ու օրենքով եմ կարգավորում համակեցությունը:
— Ուրաա ստե օրենք, Հայաստանում օրենք կա՞,- մի քիչ մուննաթով:
— Հա, կա, դզվի մի հատ: Ես 14 ժամ աշխատում, հարկ եմ տալիս, որ դու տաքսիով զվռնես ու փող առնես:
— Խի՞ եմ զվռնում:
— Լիցենզիա ունե՞ս:
— Չէ՛:
— Ձեռնարկատիրություն գրանցե՞լ ես:
— Չէ՛:
— Հաշվիչ ունե՞ս:
— Չէ՛:
— Մի դրամի հարկ մուծու՞մ ես:
— Չէ՛:
— Բա մի հատ օրենք կարո՞ղ ես պահել: Պետությունը քեզ համար քանի՞ բան է արել: Չե՞ս կարողանում մի հատ համակեցության նորմ պահել:
— Ապե՜, դե ոնց ասեմ, էս հեղափոխությունը լավ էր, ԴԱՀԿ-ում 700.000 ակտ ունեի՝ ջրեցին:
— Ակտերդ տեղի՞ն էին:
Մի տասը հիմար պատճառ բերեց:
— Տեղի՞ն էին, թե՞ չէ:
— Հա՛:
— Հիմա զրոյից շանս են տվել:
— Հա՛:
— Դե հիմա ինձ ասա՝ քո հետ «դուք»-ով խոսող տեսուչին ինչի՞ ես մեր քրֆում, երբ որ լակոտավարի, երրորդ՝ ուղիղ չունեցող գծից ուզում ես մտնես երկրորդ: Օրենքից վերացանք. եկանք քո ՃՇՏԻ հայեցակարգ: Արածիդ պատասխանը կարո՞ղ ես տալ:
— Դե՜եեե՜,- խորքային մկկոց:
— Կողքի վարորդը ես լինեի ու էդ անեիր, ոտերդ կջարդեի: Մարդը քո հետ «դուք«-ով է խոսում, դու մեր ես քրֆում, տղավարի ճիշտդ ո՞րն է:
— Ախպերս, կներե՛ք, պաշտոնյա՞ ես (ձեռս հավաքական հիշողության թեմայով քսերոքսներ կային):
— Հա՛, պաշտոնյա եմ: Ուսուցիչ եմ: Քեզ նմաններին եմ դաս տալիս:
Աչքերը փոքր-ինչ կլորացան, ու դժվար թե ամբողջությամբ ընկալեց: Բայց վերջում իր բոլոր սխալների համար ներողություն խնդրեց, ճանապարհի համար էլ քիչ էր ուզում՝ որպես ամոքում իմ վշտերի:
Հիմա կասեք, որ էս տեսակը քիչ է: Էս տեսակը համատարած է: Լիքն է: Սրանց համար ծովը ծնկներից է: Կիրթ դիմած ոստիկանին հայհոյելու համար սրանց կա՛մ ծեծել է պետք, կա՛մ անհրաժեշտ է հանձնարարել Հենրիկ Սենկևիչի «Յո երթաս»-ը կարդալ ու մի շաբաթից պատմել: Նրանց լավություն անել պետք չէ: Նրանց որևէ տուգանք ներել պետք չէ: Նրանց անհրաժեշտ է գիշերով հանել՝ հոծ գծերը գծել ու էդ գծերի վրայով քայլել: Էդ ընթացքում ռուպորով ականջից բարձր գոռալով ՕՐԵՆՔ բառը, րոպե միջինում 194 անգամ: