տուն Լուրեր Տաքսիստների պահանջը ոչ թե լիցենզիայի և բուժզննման վերացման պահանջն է, այլ տաքսիների...

Տաքսիստների պահանջը ոչ թե լիցենզիայի և բուժզննման վերացման պահանջն է, այլ տաքսիների թվի քչացման. Դուստուրյան

114
0

40649

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տաքսիստների մասին ընդունված նոր օերնքի, ինչպես նաև դրա առաջացրած դժգոհությունների և «Վարորդների լիգա»-ի ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանի առաջարկի մասին խոսեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը:

Վերջինս ընդգծեց, որ տաքսիստները ոչ մի կապ չունեն Տիգրան Հովհաննիսյանի հետ, և վերջինս լիազորված չէր տաքսիստների անունից կառավարությանը կոչով դիմելու: «Տիգրան Հովհաննիսյանը մայիսի 1-ին կառավարություն գրություն էր ուղարկել, համաձայն որիˋ օրենքի մեջ առաջարկում էր փոփոխություն կատարել: Մասնավորապես նա առաջարկում էր, որ տրամադրեն ավտոկայաններ, որտեղ ինքը կկազմակերպի բուժզննման և տեխզննման իրականացումը:

Մինչդեռ 20 օր անց նա հրաժարվել էր, թե նման առաջարկով է դիմել Կառավարությանը և ասել էր, որ առաջարկել է ոչ թե զննում, այլ տաքսիստների գրանցում ավտոկայաններում»,- նկատեց բանախոսը:

Վերջինս ընդգծեց, որ այն մարդը, ով մի քանի օրում հետ է կանգնում իր որոշումներից, փոխում դրանքˋ առանց հաշվի առնելու ընդհանուրի կարծիքը, չի կարող լուրջ ընդունվել այդ հասարակության կողմից: Բանխոսը կոչ արեց չկապել տաքսիստներրի պահանջը Տիգրան Հովհաննիսյանի անվան հետˋ պնդելով, որ իրականում տաքսիստների պահանջը ոչ թե լիցենզիայի և բուժզննման վերացման պահանջն է, այլ տաքսիների թվի քչացման: