տուն Լուրեր Տաջիկստանում արգելվել է «Վերջին զանգը»

Տաջիկստանում արգելվել է «Վերջին զանգը»

94
0

1819955

Տաջիկստանում արգելվել է դպրոցների շրջանավարտների ավանդական «Վերջին զանգ» միջոցառումների անցկացումը, որը երկրում կոչվում է «Հասունության զանգ», հայտնում է Korrespondent-ը:

Միջինասիական այդ երկրի կրթության և գիտության նախարար Նուրիդին Սաիդը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է, որ երկրի բոլոր դպրոցներում տարվա վերջին ուսումնական օրը՝ հունիսի 7-ին, տոնակատարությունների փոխարեն դասեր են անցկացվելու:

«Արգելել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում 9 և 11 դասարանների շրջանավարտների համար «Հասունության զանգի» անցկացումը»,- ասվում է հրամանագրի մեջ:

Նշենք, որ մի քանի տարի առաջ դպրոցների ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով Տաջիկստանում որոշում է կայացվել դասերի մեծ մասը տեղափոխել ամառ: Դրա հետևանքով ձմեռային արձակուրդները տևում են ոչ թե երկու շաբաթ, այլ մեկ ամիս: