տուն Քաղաքական Միջազգային Տաջիկստանն ու Ուզբեկստանը 2015 թվականին կարող է միանան ԵԱՏՄ-ին

Տաջիկստանն ու Ուզբեկստանը 2015 թվականին կարող է միանան ԵԱՏՄ-ին

105
0

2011-12-19euroases_0

Տաջիկստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ արդեն 2015 թվականին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Իգոր Մորոզովը։ Այս մասին հաղորդում է Նորությունների ռուսական ծառայությունը։

«Տաջիկստանը ՀԱՊԿ-ում մեր շատ ակտիվ գործընկերն է, նա ամբողջությամբ աշխատում է ազատ առևտրի գոտում։ Եվ ես կարծում եմ, որ օբյեկտիվ է, եթե նա մոտենա ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման կայացմանը», — ասել է Մորոզովը՝ նշելով, որ Ուզբեկստանը 2015 թվականին նույնպես կարող է մաս կազմել այդ միությանը։

Մորոզովի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող տնտեսական փոխգործակցությունը շահեկան է թվում այլ երկրների, որոնք ընդհանուր սահման չունեն Ռուսաստանի հետ։ Ըստ պատգամավորի՝ ԵՏԱՄ-ն ռուսական տնտեսությունն այլ մակարդակի է բարձրացնում։