Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «նոր դարի ժանտախտ» է անվանել: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով Ռախմոնի մամլո ծառայությանը:
«Նա «Իսլամական պետությունն» անվանել է «նոր դարի ժանտախտ և համաշխարհային վտանգ»», — հաղորդել է մամլո ծառայությունը:
Պետության ղեկավարի խոսքով՝ գրոհայինների նպատակը ինքնիշխան պետությունները կործանելն ու համաշխարհային քաոս հաստատելն է: Նա նաև կոչ է արել իր երկրի քաղաքացիներին անել ամեն ինչ՝ կանխելու ԻՊ կողմից սպառնալիքի տարածումը կանխելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ գրոհայիններն Իրաքի ՌՕՈւ-ի ուղղաթիռ են խոցել: