Ռուսաստանը Տաջիկստանին առաջիկա տարիներին կցուցաբերի ռազմատեխնիկական օգություն, որը կարժենա մոտ 70 մլրդ ռուբլի։ Այս մասին գրում է Kommersant-ը՝ հղում կատարելով ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբում իր աղբյուրներին։
Տաջիկստանի զինված ուժերի արդիականացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2014 թվականի ամռանը, սակայն ցուցաբերվող օգնության չափի մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երկու գերատեսչությունների միջև համաձայնութոյւնը ձեռք է բերված, սակայն ժամկետների մասին հայտնի չէ։
ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության համատեքստում Տաջիկստանը կստանա ինքնաթիռներ, հրետանային համակարգեր, զենիթա-հրթիռային համակարգեր և այլն։