Սաս @hy — AraratNews https://old.araratnews.am Լուրեր հայաստանից Sat, 09 May 2015 09:31:19 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Ամենաթանկը Երևանում SAS սուպերմարկետն է https://old.araratnews.am/amenathankeh-yerevanum-sas-supermarketn-ek9/ Sat, 09 May 2015 09:17:57 +0000 http://old.araratnews.am/?p=337845 99

Ararartnews.am-ի լրագրողը շրջել է Երևանի առևտրի կենտրոններով ու խանութներով և համեմատել ապրանքների գները, ծանոթացել դրանց վարած գնային քաղաքականությանը: Մեր լրագրողի շրջայցը փաստում է այն մասին, որ այսօր Երևանում ապրանքների ամանբարձր գները Սաս սուպերմարկետներում են: Խոսենք փաստերով. Օրիանկ կաթանամթերքի գները գրեթե բոլոր խանութներում և սուպերմարկետներում տարբեր են՝ տատանվում են 380-390 դրամի սահմաններում, բայց Սաս սուպերամարկետուից այդ նույն ապրանքանիշի կաթնամթերքը կարելի է գնել 400-420 դրամով: Գնային տարբերություններ են նկատվում նաև նպարեղենի շարքերում: Եթե դիտարկենք ձեթի գները, ապա «Aведов» ֆիրմայի եգիպտացորենի ձեթերի 1 լիտրը SAS-ում արժե 1200 դրամ, իսկ Yerevan City-ում և Քարֆուրումˋ 1075 դրամ: Գնային զգալի տարբերություններ կան նաև շաքարավազի շուկայում: Սովորական շաքարավազ հիմնական խանութներից կարելի է գնել 369 դրամով, իսկ ֆիրմային շաքարավազ, ինչպես, օրինակ, «Մառանիկի»ˋ 1 կգ-ը խանութներում արժե 820 դրամ, իսկ SAS սուպերմակետում` 960 դրամ: Ինչպես տեսնում ենք, շուկայում գնային մեծ տարբերություններ կան: Մեր փոքրկ շրջայցից պարզ է դառնում, ո, որ ամենաթանկն այսօր Երևանում SAS սուպերմարկետն է: Մնում է միայն ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանից հետաքրքրվել և իմանալ, թե ինչով է տարբերվում ՍԱՍ-ում վաճառվող նույնանուն ապրանքը, ասենք, ցանկացած երևանյան խանութներում վաճառվողներից:

Շարունակելի

]]>
337845