Յուրի Բախշյան — AraratNews https://old.araratnews.am Լուրեր հայաստանից Sat, 11 Jan 2020 15:24:04 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Ընդհատումը վերջ չէ. Յուրի Բախշյան (վավերագրական տեսանյութ) https://old.araratnews.am/%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb-%d5%b9%d5%a7-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%ad%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%be%d5%a5/ Mon, 11 Nov 2019 06:02:56 +0000 http://old.araratnews.am/?p=843932 ]]> 843932 Հարցազրույց Յուրի Բախշյանի թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ https://old.araratnews.am/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%ad%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%b8%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b0%d5%b8/ https://old.araratnews.am/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%ad%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%b8%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b0%d5%b8/#respond Tue, 29 Oct 2019 08:48:49 +0000 http://old.araratnews.am/?p=838924 20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը: Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում Աժ փոխնախագահ Յուրի Բախշյանի թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ մեր ունեցած հարցազրույցը:

Արփի, Դուք հնարավորություն եք ունեցել Ձեր մանկության որոշ ժամանակահատվածն անցկացնել պարոն Բախշյանի հետ: Պապիկի ու սիրելի թոռնուհու զրույցներից ո՞ր դրվագն է տպավորվել Ձեր մեջ:

Ցավոք, մանկությանս այն հատվածում, երբ պապիկս մեզ հետ էր, ես խոսել նոր էի սովորում։ Պապիկի հետ զրույցները հիմնականում իրենց թութակի մասին էին։ Ճիշտն ասած՝ ես այդ ժամանակ այնքան էլ հետաքրքիր զրուցընկեր չէի, բայց պապիկն առանց հոգնելու ամեն անգամ կատարում էր թութակով հիանալու մեր ռիտուալը։ Վերջերս պարզեցի, որ պապիկը գյուտ ունի տրանզիստորների վերաբերյալ։ Այդ մասին շատ կուզեի իրենից իմանալ… Շատ կուզեի խոսել հետը ֆիզիկայից, մաթեմատիկայից, երաժշտությունից, այդ ժամանակների համար՝ իր չափազանց առաջադեմ հայացքներից։ Հիմա պապիկիս համար ավելի հետաքրքիր զրուցընկեր կլինեի… ափսոս չհասցրի։

Եթե փորձեք վերապրել հոկտեմբերի 27-ը, ապա կասե՞ք, թե ինչպես իմացաք Ձեր պապիկի կորստի գույժը:

Ես բավականին ուշ եմ իմացել այդ մասին. ծնողներս ինձ համար անհոգ մանկություն են ապահովել։ Հիշում եմ, որ երբ հարցնում էի, թե պապիկս ուր է, ինձ ասում էին՝ պապիկը այգում է, հիմա ուր որ է կգա։ Իսկ ես նեղանում էի պապիկից, որ էլ ինձ հետը այգի չի տանում… Հետո իմացա, որ «չար մարդիկ» սպանել են պապիկիս։ Երևի 5 տարեկան էի արդեն։ Այդ օրը շատ լավ եմ հիշում։ Այդ ժամանակ շատ հարցեր առաջացան մեջս։ Ու հարցերից շատերը մինչ օրս պատասխաններ դեռ չեն ստացել։ Բայց ես հավատում եմ, որ մի օր՝ միգուցե ոչ շատ հեռու ապագայում, այդ հարցերը կստանան իրենց պատասխաններն ու տեղ կգտնեն պատմության դասագրքերում։ Ես հավատում եմ, որ տեռորիստական այդ ակտի բոլոր մեղավորները, աջակիցներն ու հովանավորները կպատժվեն պետականության դավաճանության համար, ինչպես նաև այն բանի, որ ինձնից ու իմ 6 քույր-եղբայրներից խլեցին մեր պապիկին:

Ձեր կարծիքով, եթե չլիներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, ապա տեղի կունենա՞ր արդյոք 1918 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

Ես քաղաքագետ չեմ ու վերլուծություններից ձեռնպահ կմնամ։ Բայց մի բան շատ պարզ է. Հոկտեմբերի 27-ը ճակատագրական հետևանքներ ունեցավ մեր պետականության համար ու վտանգի տակ դրեց մեր անկախությունը։ Կարծում եմ ՝ Հոկտեմբերի 27-ը մեկնարկ էր անպատժելիության ժամանակաշրջանի ու մի շարք շատ արատավոր երևույթների, որոնք, ի վերջո, մարդկանց դուրս բերեցին փողոցներ և հանգեցրին հեղափոխության: Այլ հավասար պայմաններում, եթե չլիներ 27-ի տեռակտը, մենք կապրեինք այլ իրականությունում, որտեղ, թերևս, հեղափոխության կարիք չէր լինի։

Ձեր տատիկը` Անահիտ Բախշյանն ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել և ծավալում է: Երբևիցե քաղաքականություն մուտք գործելու ցանկություն ունեցե՞լ եք:

Տատիկս հզոր կին է։ Երբ լսում եմ տատիկիս խոսքը պապիկի հուղարկավորության օրը, երբ դեռ աճյունը դրված էր օպերայի բակում, ամեն անգամ ապշում եմ այդ կնոջ ուժի ու սթափ մտքի վրա։ Ես, չնայած շատ հարցերում տատիկիս հետ նմանությանը, ինձ այդքան ուժեղ չեմ համարում։ Հուսով եմ՝ կյանքը չի ստիպի ինձ նման ծանր բեռ վերցնել ուսերիս։ Քաղաքականությամբ զբաղվելու պլաններ չունեմ։

Զրուցեց Օլյա Շահինյանը

Աժ փոխնախագահ Յուրի Բախշյանը թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ:
Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն իր թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ:

]]>
https://old.araratnews.am/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%ad%d5%b7%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%b8%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b0%d5%b8/feed/ 0 838924
1999 թ. հոկտեմբերի 27. Ոճրագործության վավերագրական քրոնիկան (Տեսանյութ) https://old.araratnews.am/1999-%d5%a9-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%b8%d5%b3%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a1/ https://old.araratnews.am/1999-%d5%a9-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%b8%d5%b3%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a1/#respond Sun, 27 Oct 2013 10:06:40 +0000 http://old.araratnews.am/?p=40883 1999 թ. հոկտեմբերի 27-ին  ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ահաբեկչություն, արդյունքում  սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը,  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը:

Ոճրագործության քրոնիկան կարող եք դիտել «Ա1+»-ի տեսանյութում:

 

]]>
https://old.araratnews.am/1999-%d5%a9-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%b8%d5%b3%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a1/feed/ 0 40883
Ում էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը https://old.araratnews.am/%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%bf%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%a8/ https://old.araratnews.am/%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%bf%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%a8/#respond Sat, 26 Oct 2013 09:16:14 +0000 http://old.araratnews.am/?p=40139 77777777777kkkkkkkkkkkkk

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը ներկայացրել է հոկտեմբերի 27-ը բացահայտելու գործում մինչ օրս իշխանությունների կողմից կատարված գործողությունների վերաբերյալ իր դիտարկումները և խոսել այն մասին, թե ինչպիսին կլիներ Հայաստանի հետա վիճակը, եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը: Անահիտ Բախշյանը ասուլիսի ժամանակ  ներկայացրել է իր հետ բերած մի քանի գրառումներ, որը գտել է Յուրի Բախշյանի իրերի միջից, վերջինիս մահվանից հետո:«Նա որպես համակարգված մարդ, պարզվում է ամեն օրվա գրառումն ունի: Դեպքերից հետո, երբ կաբինետն էի հավաքում՝ գտել եմ նրա արած նշումները, որից պարզ է դառնում, որ նա ունեցել է ներքին լուրջ տարաձայնություններ այն ամեն ինչի հետ, ինչ կատարվում է երկրում: Գրառումներից մի քանիսը հետևյալներն են.«1999 թվականի փետրվարի  24-ին հանդիպում ՀՀ նախագահի հետ, երկիր չի մտել 60 դոլար, իշխանությունը սերտաճել է հանցագործ տարրերի հետ, պատասխան պետք է տան, ապազգային ողբալի վիճակ, հանցագործություն մեր ժողովրդի դեմ», այսինքն այն բառերը, որոնք ես այսօր օգտագործում եմ որպես քաղաքական ընդդիմություն, եղել է մի վիճակ, երբ ինքը հասկացել է թե ուր է գնում երկիրը, բա, որ այսօր լիներ ինչ կասեր, այն ժամանակ գոնե ՀՀ բոլոր ռազմավարական օբյեկտները դեռ վաճառված չէին, դեռ ՀՀ համարվում էր ժողովրդավարության օբյեկտ, գոնե մենք տեր էինք մեր երկրին, այսօր լիներ ինչ կասեր Յուրան, մեկ մեկ մտածում եմ, թե ինչ լավ է, որ չտեսավ այսօրվա իրականությունը»,- նշել է Անահիտ Բախշյանը: Ըստ նրա, Հոկտեմբերի 27-ը պատահական չէր, և բոլոր այն գործիչները, ովքեր այդ ժամանակ լուսանցքից դուրս էին մնում, հենց  նրանց էլ ձեռնտու էր կատարվածը, ինչպես նաև, ըստ Բախշյանի, ձեռնտու էր նաև արտաքին ուժերին: «Ես ուղիղ կապ եմ տեսնում  հոկտեմբերի 27-ի  և սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումների մեջև, այն է` միանալ ՄՄ»,-նշել է Անահիտ Բախշյանը:Եվ այն, որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել մինչև այսօր, ըստ բանախոսի, դա ձեռնտու է միայն ներկայիս իշխանություններին:«Չբացահայտվեց, որովհետև հանրապետական կուսակցությունը տեր չկանգնեց, դատարանում ոչ մի ջանք չներդրեց այդ ողբերգությունը բացահայտելու համար, եթե ճիշտ բացահայտվեր ու դատարանում կանգնեին այդ կազմակերպիչներից որոշները, մեր պետականությունն այլ ուղղությամբ կգնար»,-նշել է նա: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին՝ հավատո՞ւմ եք, որ մի օր այս գործը կբացահայտվի, Բախշյանը պատասխանել է.«Ես հաստատ չեմ տեսնի այդ գործի բացահայտումը, ավելին ես կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի,  չի բացահայտվի, բացահայտվելու համար չկա քաղաքական կամք, այսօրվա իշխանությունները չեն ուզում բացահայտել, որվհետև իրենք այդ գործի անկյուններում կան»,-ավելացրել է բանախոսը: Վերջինս պատմել է նաև, որ դեպքից մի քանի օր անց ՀՀ երկրորդ նախագահն իր կնոջ հետ գնացել է նրանց տուն՝ ցավակցելու, խոստացել է, որ գործը շատ շուտ կբացահայտվի. «Դրսից մարդիկ եմ բերելու, որ բացահայտեմ, ես էլ ասեցի, որ եթե չբացահայտվի Ձեր վրա են կասկածելու։ Իմ մտքով այդ պահին չէր անցնում, որ նրան ձեռնտու էր կատարվածը: Իսկ դատարանում պարզից էլ պարզ երևաց, որ այս տականքները արել են այդ ամեն ինչն առանց թաքցնելու: Այնպես որ, արյունով եկավ Քոչարյանը, արյունով էլ գնաց»,-եզրափակել է Անահիտ Բախշյանը:

 

Էմմա Պալյան

 

]]>
https://old.araratnews.am/%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%bf%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-27-%d5%a8/feed/ 0 40139