ՀՌԿԿ — AraratNews https://old.araratnews.am Լուրեր հայաստանից Wed, 07 May 2014 12:14:23 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Սերժ Սարգսյանին չի վստահում հայաստանցիների 58%-ը, վստահում է՝ 26%-ը https://old.araratnews.am/%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b9%d5%ab-%d5%be%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/ Wed, 07 May 2014 11:34:48 +0000 http://old.araratnews.am/?p=193361 Serj-Sargsyan-slide1

Հայաստանցիների 45 տոկոսը բոլորովին չի վստահում ՀՀ նախագահին: Սա երևում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվերով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) իրականացրած հարցման արդյունքներից: Հարցվածների 13%-ն էլ չի վստահում նախագահին «որոշ չափով»: Լիովին վստահում է Սերժ Սարգսյանին հարցվածների 6%-ը, «որոշ չափով» է վստահում՝ 20%-ը: Այսինքն՝ հարցվածների միայն 26%-ն է վստահում Սերժ Սարգսյանին, իսկ չի վստահում՝ 58%-ը: 2%-ը «չգիտեմ» պատասխանն է տվել, 14%-ը՝ «ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում» պատասխանը:

Պետական ինստիտուտներից ամենացածր վստահություն ունի Ազգային Ժողովը: Այս կառույցին բոլորովին չի վստահում հարցվածների 47%-ը, որոշ չափով չի վստահում 18%-ը, «ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում» պատասխան տվել է 15%-ը, «որոշ չափով վստահում եմ»՝ 16%-ը, «լիովին վստահում եմ»՝ 2%-ը:

ԱԺ-ից հետո ամենաանվստահելին կառավարությունն է, որին ընդհանրապես և որոշ չափով չի վստահում հարցվածների 63%-ը: Սահմանադրական դատարանին չի վստահում 48%-ը, վստահում է՝ 26%-ը: Դատական համակարգին չի վստահում 49%-ը, վստահում է 28%-ը: Հարկային ծառայությանը չի վստահում հարցվածների 46%-ը, վստահում է՝ 24%-ը: Մաքսային ծառայությանը չի վստահում հարցվածների 46%-ը, վստահում է՝ 16%-ը:

ՀՌԿԿ-ն հետազոտությունն իրականացրել է 2013-ի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ ընդգրկելով 1448 տնային տնտեսության և 400 հարկ վճարող կազմակերպության և անհատ ձեռնարկատերերի:

]]>
193361