բակալավր — AraratNews https://old.araratnews.am Լուրեր հայաստանից Tue, 26 May 2020 09:33:25 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը https://old.araratnews.am/%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%ab%d5%a1%d5%bf%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%bf/ Tue, 26 May 2020 09:33:12 +0000 http://old.araratnews.am/?p=905164 ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատիմագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ:

Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ։

Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։

են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

]]>
905164
Կհաստատվեն 2014/2015 ուսումնական տարվա բակալավրի, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի անվճար տեղերը https://old.araratnews.am/%d5%af%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%b6-20142015-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac/ Tue, 29 Apr 2014 08:56:11 +0000 http://old.araratnews.am/?p=188672 ԵՊՀ

Կառավարության վաղվա նիստում կհաստատվեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակցի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, 2014/2015 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղեր և 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը:

Բակալավրում բանակից տարկետման իրավունքի տեղերը 2123 է, մագիստրատուրայում` 403, իսկ ասպիրանտուրայում` 140:

]]>
188672