Աշոտ Բլեյան — AraratNews https://old.araratnews.am Լուրեր հայաստանից Tue, 21 Jul 2020 17:48:26 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3.18 166712260 Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում. փոխքաղաքապետ https://old.araratnews.am/%d5%a2%d5%ac%d5%a5%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%bc%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5/ Tue, 21 Jul 2020 17:48:15 +0000 http://old.araratnews.am/?p=922492 Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում: Խնդրահարույցը կորպորատիվ շահը որպես հանրային շահ ներկայացնելու նրա ձգտումն է:

Ինչպես գիտենք, Սեբաստացի կրթահամալիրի վճարովի մանկապարտեզի հարեւանությամբ երկու համայնքային անվճար մանկապարտեզներ կան, որոնցից մեկը այս պահին հիմնովին վերանորոգվում է՝ իր ստեղծման օրվանից ի վեր առաջին անգամ, իսկ մյուսի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի (ի դեպ, տիար Բլեյանը վերջերս առաջարկում էր մեզ այս երկու համայնքային մանկապարտեզները հանձնել իր կառավարմանը):

Հայտնի է նաեւ, որ գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, որը պարտավորեցնում է համայնքային իշխանությանը՝ երեխաների անվտանգության նկատառումով ցանկապատել նախակրթական հաստատության տարածքը, ինչը եւ արվում է խնդրո առարկա տարածքում:

Անցած դեկտեմբերին անձամբ, Երեւանի ավագանու անդամների մասնակցությամբ, տիար Բլեյանի հետ քննարկել ենք թիվ 93 մանկապարտեզի ցանկապատի հարցը՝ գալով համաձայնության, որ ցանկապատը պետք է լինի՝ «սեբաստացիների» հետ համաձայնեցրած ուրվագծով, եւ պետք է լինի տարածքի ընդհանրականությունն ապահովող անցում:

Մեր կողմից հաստատում ենք, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Անշուշտ, «Սեբաստացի»-ն մեր քաղաքի կարեւոր կրթական հաստատություններից է: Միեւնույն ժամանակ, պնդում ենք, որ ո՛չ բարձրագոչ հայտարարությունները, ո՛չ երկիմաստ ու ժողովրդավարության ջատագովին պատիվ չբերող «փաստարկները»՝ կրթահամալիրում սովորող երեխաների ծնողների անվան հիշատակմամբ, չեն կարող չեղարկել նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության չափորոշիչները:

Երեւանի բոլոր երեխաները հավասար չափով համայնքի հոգածության ներքո են՝ անկախ նրանից՝ հաճախում են համայնքային ենթակայության մանկապարտեզներ, թե այլ հաստատություններ: Նրանցից յուրաքանչյուրի եւ բոլորի, ոչ թե առանձին խմբի շահն է սպասարկում Երեւանի քաղաքային իշխանությունը»:

]]>
922492
Լարված իրավիճակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մոտ. ուղիղ https://old.araratnews.am/%d5%ac%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80-%d5%bd%d5%a5%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab-%d5%af%d6%80%d5%a9/ Sat, 21 Dec 2019 09:02:40 +0000 http://old.araratnews.am/?p=858206 Այս պահին լարված իրավիճակ է«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի մոտ: Հաստատության ղեկավար Աշոտ Բլեյանը խոստանում է կենդանի պատնեշ ստեղծել, նրան են միացել աշակերտները:

Աշոտ Բլեյանն ապօրինի է համարում մանկապարտեզի և կրթահամալիրի միջև այժմ ընթացող ցանկապատի շինարարությունը: Նրա խոսքով, իրենք չեն խոչընդոտելու տարվող աշխատանքներին. «Մենք ուղղակի ապահովում ենք ազատ տեղաշարժի մեր իրավունքը»,-հայտարարել է կրթահամալիրի տնօրենը:

Ոստիկանության աշխատակիցները փորձում են բանակցել Բլեյանի հետ:




]]>
858206