տուն Լուրեր Սյունքի դատարանի գործերը քննվում են Ստեփանակերտում. Զարուհի Փոստանջյան

Սյունքի դատարանի գործերը քննվում են Ստեփանակերտում. Զարուհի Փոստանջյան

72
0


zaruhi postanjyan
ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ քառօրյայում հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

«Պարոն Անդրեասյան, ես ցանկանում եմ հորդորել Ձեզ, որ պինդ մնաք: Տիկին Լարիսա Ալավերդյանի ժամանակ էլ էին հարձակվում վրան, Արմեն Հարությունյանի ժամանակ էլ կար նույն հարձակումը, այնպես որ Դուք կարող եք այս ամենը հաղթահարել: Հիմա տամ հարցս. Կենտրոն քրեկատարողական հիմնարկը, տարիներով գտնվելով ԱԱԾ շենքում, լինելով բռնությունների խորհրդանիշ, այսօր էլ չի համապատասխանում քրեակատարողականի չափանիշներին: Երկրորդ հարցս՝ Սյունիքի առաջին ատյանի դատավարությունները Ստեփանակերտում անցկացնելուն է վերաբերում: Ըստ էության, մարդիկ չեն կարողանում մասնակցել դատական նիստերին:
Դուք նշել եք, որ Ոստիկանության հայտարարությունները պետք է լինեն իրավաչափ: 

Պատասխանելով պատգամավորին, Անդրեասյանն ասաց.

«Կենտրոն քրեակատարողականի պահով ասեմ, որ մենք սպասում ենք նոր քրեակատարողական հիմնարկների կառուցմանը: Համաձայն ենք, որ այն պետք է դուրս բերվի այնտեղից: Սյունիքի դատարանի հարցով մենք բողոքներ չունենք: Ինձ համար հարցը գտնվում է բավական զգայուն վիճակում, պատրաստ եմ քննարկել հետագայում»: