տուն Լուրեր Սյունիքում ու այլ տարածքներում տալիս եք սպանություն գործելու արտոնություններ. Նիկոլ Փաշինյան

Սյունիքում ու այլ տարածքներում տալիս եք սպանություն գործելու արտոնություններ. Նիկոլ Փաշինյան

88
0

nikol

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում` օգտվելով հարց ուղղելու իր իրավունքից, դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` ասելով. «Ամիսներ առաջ ես այս ամբիոնից հայտարարել եմ, որ Սյունիքի նախկին, հիմա արդեն գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանն հենց ինքն է սպանել Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանին: Ես ասել եմ, որ դատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այս հանցանքը: Սյունեցիներից մեկին սպանողին, բազմաթիվ հանցանքների մեջ ժողովրդի կողմից մեղադրվողին վերստին նշանակելով մարզպետ՝ կարող ենք արձանագրել, որ Սյունիքում ու այլ տարածքներում տալիս եք սպանություն գործելու արտոնություններ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ որ կարողանաք ԱԺ-ին դատաիրավական, քննչական լիազորություններ տալ, այս հարցին կպատասխանենք, իսկ այժմ, եթե ուզում էիք ժողովուրդը լսեր՝ արդեն լսեց»: