տուն Լուրեր Սյունիքի մարզպետն ասում է՝ «բարի խոսքով» ՀՀԿ-ի համար ձայներ կապահովվի (տեսանյութ)

Սյունիքի մարզպետն ասում է՝ «բարի խոսքով» ՀՀԿ-ի համար ձայներ կապահովվի (տեսանյութ)

81
0

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեթոդներով չի առաջնորդվի՝ կուսակցության ձայներ ապահովելու համար:

«Ես այլ մեթոդներով եմ աշխատելու»,- նշեց նա:

Լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ մեթոդներով: «Բարի խոսքով»,- շարունակեց Հակոբյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի փլուզվելուն, ապա Սյունիքի մարզպետը վստահորեն հակադարձեց լրագրողներին. «Դա արդեն հստակ կարող եմ ասել, որ անհնարին է»:

Մանրամասները՝ տեսանյութում: