Սյերա Լեոնեում Էբոլայի տենդի նոր դեպք է արձանագրվել.օգոստոսի 29-ին 67-ամյա կին է մահացել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Կաֆա գյուղում: Մահից հետո նրա մոտ Էբոլայի վարակ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ին:
ԱՀԿ-ում հայտնել են, որ հիվանդը տանն է բուժվել: Փորձագետները երկյուղում են, քանի որ դա նոր վարակի ալիք կարող է բարձրացնել: ԱՀԿ-ն մտադիր է պատվաստում իրականացնել Էբոլայի տենդի դեմ: