տուն Լուրեր Սուտը մնում է սուտ. Բագրատյանը` Հարությունյանին

Սուտը մնում է սուտ. Բագրատյանը` Հարությունյանին

116
0

Triple political forces hold a rally in Freedom Square

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն, այսօր ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի քննարկմանը, մինչ բուն ելույթին անցնելը, խոսքն ուղղեց նիստերի դահլիճում նստած Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: «Պարոն Հարությունյան, սուտը մնում է սուտ, եթե դուք ձեր ելույթներում սուտը հիմնավորում եք, դա չի նշանակում, որ սուտը դադարում է սուտ լինելուց, հիմնավորված սուտը նույնպես սուտ է»,-նշեց նա:

Այնուհետև անցավ իր դիտարկումներին և առաջինը խոսեց ընտրողների թվից: «Հարգելի բարեկամներ ցուցակներում ունենք 2,5 բնակչություն, նորմալ է, մարդիկ երկրից գնում են, բայց քաղաքցի են մնում, այս անգամ 200 հազարով վերջին հինգ տարում մեկնել են և ցուցակում 150-ից 200 հազարով ավել կլինի ընտրողների թիվը: Հիմա ընդդիմությունն ինչ է ասում, ասում է այ ընգեր դու գրում ես, որ եթե տեղական ընտրություն է՝ Երևան, Վանաձոր, Գյումրի, մշտական բնակչությունն է մասնակցում, իսկ ո՞վ է մշտական բնակչությունը, այն քաղաքացիների մի հատվածը, որը 6 ամիս և ավելի ապրել է այստեղ: Մնացածին թույլ եք տալիս ընտրի, եթե գա դիմում գրի ու քվեարկի: Ասում ենք՝ նույնը արեք ամբողջ հանրապետությունում, դուք ասում եք չէ: Եթե բոլոր բնակավայրերում հնարավոր է, ո՞նց հնարավոր չէ այս դեպքում, չէ՞ որ բոլոր բնակավայրերի գումարը հանրապետությունն է»,-ասաց նա և նշեց, թե բերված պատճառաբանությունը ծրագրի տեխնիկական հարց է: «Եղբայր, մաքրեք ցուցակները, 1 մլն-ին հանեք, որոնք ՀՀ քաղաքացիներ են, բայց վերջին վեց ամսում հնարապետությունում չեն»,-առաջարկեց նա:

Այնուհետև անցավ հաջորդ դիտարկմանը, որը վերաբերում էր կայուն մեծամասնության թեզին: «Զոռով մտցրեցիք այդ թեզը, լավ արեցիք հիմա այնպես չլինի, որ կայուն մեծամասնությունն ինչ ուզենա անի, նոր Սահմանդրությունում մտցրեցիք օրգանական օրենք հասկացությունը, որը 3/5-ով է ընդունվում, ուրեմն էշին էլ պարզ պետք է լինի, որ կայուն մեծամասնությունը 3/5-ից մեծ չպետք է լինի, բայց ասում եք չէ՝ 2/3-ը խլելու ենք մինչև վերջ: Բա 54 տոկսից էիք խոսում, ախորժակը բացվել է, գոնե հաշվիվ տալի՞ս եք, ո՞նց կարող է լկայուն մեծամասնոթյունը լինի 66,6 տոկոս, եթե կա կայուն մեծմասնություն, ուրեմն կա կայուն փոքրամասնություն ևս, ինչը չկա»,-ասաց Բագրատյանը: «Մտնում եք, որ ինձ առնեք, փողը ձեր ձեռնա, որ որոշեք ով ա ընդդիմությունը, էս չեղավ. կամ մեկը լրիվ համամասնական ա, մարդավարի մեկ ընտրատարածք, կամ էլ եթե բոլոր ընտարատարածքներն են, ուրեմն կուսակցական ցուցակը չի անցնում ոչ մեկ: Էս ինչեր եք մոգոնում»,-ասաց նա:

4-րդ դիտարկումը այն էր, թե 36 կետից բաղկացած առաջարկներից համարյա ոչ մի բան հաշվի չառել: «Նստած սպասում եք մեկը մի թույլ առաջարկ անի, վռազ ասեք՝ վայ-վայ էստեղ կընդառաջենք, կոնսեսուսի գանք, ի՞նչ կոնսեսուս: Տրամաբնական բան է ասվել՝ 131 հոգուց իջեցնում եք 101-ի , 30 տոկոսով կրճատում եք պատգամավորների թիվը, չէ, դուք մտածում եք այնպիսի մեխանզիմ, ո ր 100 տոկսով «կանտրոլ» անեք»,- ասաց նա: