տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից. Սյունիքի մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը

Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից. Սյունիքի մարզպետ կնշանակվի Վահե Հակոբյանը

146
0

surik-xachatryan

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության` հոկտեմբերի 6­-ի նիստի օրակարգում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1­ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6­-ի ՆՀ­728 հրամանագրի 1.7­րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետ կնշանակի Վահե Հակոբյանին: