Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանին, իր խոսքով, շատ մեծ պատիվ է բերում աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ: Այսօր, Ազգային ժողովում«Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնող փոխմարզպետը պատասխանելով հարցին, թե չի՞ վախենում, որ մի օր էլ իրեն կծեծեն կամ կկրակեն իր վրա, Գրիգորյանը պատասխանեց. «Ինչի՞ պետք է ինձ ծեծեն, կամ ո՞ւմ մտքով պետք է նման բան անցի»:
Խոսելով մարզում տիրող իրավիճակից` փոխմարզպետը նշեց, որ մարզում պայթյունավտանգ իրավիճակ չէ և այնտեղ ոչ մի վտանգ չկա, այդ լարվածությունն անցել է:
Հարցին, թե Խաչատրյանը մտավախություն չունի՞, որ իրեն կսպանեն, փոխմարզպետը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ իրեն կսպանեն»,- և նշեց, որ չի կարծում, թե Խաչատրյանը թշնամիներ ունի: