տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված դեպքն անընդունելի է. Լեռնիկ Ալեքսանյան

Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված դեպքն անընդունելի է. Լեռնիկ Ալեքսանյան

96
0

55769

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն, անդրադառնալով Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ արդեն որերորդ անգամ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, ասաց, որ իր համար դա անընդունելի երևույթ է:

«Մամուլից ունեմ ինֆորմացիան, ես գնահատականներ չեմ կարող տալ: Քրեական գործերի հետ կապված գնահատականներ չեմ կարող տալ: Երևույթը, որի մասին խոսվում է, տգեղ է: Ես վատ եմ զգում, որ Սուրիկ Խաչատրյանի ու իր ընտանիքի հետ կապված նման բաներ են խոսվում: Ինձ համար դա անընդունելի երևույթ է»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Խաչատրյանների ընտանիքի մասնակցությամբ բազմիցս գրանցվել են նման դեպքեր: Հայր և որդի Խաչատրյաններն իրենց անպատժելիությամբ հայտնի են ոչ միայն Սյունիքում, այլև ողջ Հայաստանում: Նման ողբերգական դեպքերից է 2013թ-ի հունիսի 1-ին Սյունիքի ներկայիս մարզպետի տան մոտ տեղի ունեցած հրաձգությունը, որի արդյունքում սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։