տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանի հետախուզվող եղբորորդին հայտնաբերվել է

Սուրիկ Խաչատրյանի հետախուզվող եղբորորդին հայտնաբերվել է

96
0

OTPi1cCsU7zjDFsrZDjBbENsWy

Այսօր ոստիկանությունը հայտնաբերել է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը:

Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության տեղեկատվության վարչությունից:

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ հետախուզվողը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանում, ինչից հետո նրան հանձնել են քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն է ունեցել նաև Մ.Խաչատրյանը: Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել՝ Մ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հունիսի 15-ին հայտարարվել էր հետախուզում: