տուն Լուրեր Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը հետաձգվեց որոշ պատճառներով

Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը հետաձգվեց որոշ պատճառներով

80
0

85

Ինչպես գիտենք, Araratnews.am-ը երկու օր առաջ նյութ էր հրապարակել, որտեղ հղում կատարելով իր աղբյուրներին՝ նշել էր, որ սեպտեմբերի 18-ի Կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացվելու Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: Մինչդեռ դա տեղի չունեցավ: Մեր աղբյուրները նշում են, որ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը տեղափոխվել է հաջորդ շաբաթ՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված, մասնավորապես՝ այդ հարցը երեկվա նիստում չի քննարկվել, որպեսզի անկախության տոնին ընդառաջ աղմուկ չբարձրանա, քանի որ, բոլորի համար պարզ է, թե ինչպես է արձագանքելու հասարակությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հանգամանքին:

Նշենք, որ այս մասին այսօր գրել էր նաև «Ժամանակ» օրաթերթը: