տուն Լուրեր Սուրեն Խաչատրյանի դատվածության տեղեկանքները Նիկոլ Փաշինյանի մոտ են

Սուրեն Խաչատրյանի դատվածության տեղեկանքները Նիկոլ Փաշինյանի մոտ են

96
0

nikol pashinyan

ԱԺ քառօրյայի մտքերի փոխանակության ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետին:


-Ինձ դիմել է մի քաղաքացի, և առաջարկել է, որ օգնեմ ձեր կառավարությունում աշխատանք ստանալ: 1956-ին է ծնվել է, ստացել է Պրոգրեսս համալսարանում տնտեսագիտական կոչում: Հետագայում 3 անգամ դատվել է՝ հանրային ունեցվածքի յուրացման համար: Դատվել է տարբեր մարդկանց ծեծի ենթարկելու համար: Վերջերս էլ մարդ էր սպանել: Տեսախցիկները մահը չէին ֆիքսել, բայց ձայնը ֆիքսել էին: Անունը Սուրիկ է: Պարոն Վարչապետ չեք կարծում, որ ձեր կառավարությունում նախարար, փոխնախարար, գոնե մարզպետի գործ պետք է տալ իրեն:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանին, Վարչապետն ասաց.

-Պարոն Փաշինյան, կխնդրեի հարցը հստակեցնել, որ պատասխանեի:


-Ես կենսագրությունը ներկայացրեցի: Գրեթե նույնատիպ, 99,9% համընկնումով մարդու նշանակել եք Սյունիքի մարզպետ, ինձ թվաց կարող եք իրեն էլ նշանակել ինչ-որ տեղ:

Վարչապետն ընդհատելով պատգամավորին, ասաց.

-Ես Ձեզ առաջարկում եմ հստակեցնեք, թե ում մասին է հարցը, պատասխանեմ:

-Հարցը Սուրիկի մասին է, պարոն Վարչապետ, ով որ ունի էսպիսի փայլուն աշխատանքային անցյալ: Առաջարկում եմ, օրինակ հանցագործներին, կրկնահանցագործներին բարձր պաշտոններ տալ, գուցե նպաստի ուղղմանը: Իմ ձեռքի տակ կա նրա երեք դատվածությունների մասին տեղեկանք ոստիկանությունից: Այսօր բացեցի Սյունիքի մարզպետարանի կայքը, որտեղ կարդում եմ կենսագրությունը.
Սուրիկ Խաչատրյանը 2014թ. ներկայացրել է Սյունիքի կառավարումը հնագույն ժամանակներից գիտական թեզ ու ստացել է դոկտորի աստիճան:
Գուցե ճիշտ է՝ կրկնահանցագործներին դարձնել դոկտոր:

-Պարոն Փաշինյան, դոկտորի կոչում կառավարությունը չի տալիս: Եթե ապագայում Դուք կազմեք կառավարություն, Ձեր առաջարկության շուրջ մտածեք: Խաչատրյան Սուրիկին ես եմ նշանակել մարզպետ՝ հաշվի առնելով սյունեցիների առաջարկներն ու իր կազմակերպչական գծերը: Այո, կա հակասական մոտեցումներ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ, բայց մեր ուսումնասիրություններով պարզել ենք, որ սյունեցիների մեծ մասը իրեն է ուզում տեսնել այդ պաշտոնում: Իսկ բացասական տեսակետները Ձերն են պարոն Փաշինյան: