տուն Լուրեր Սուրեն Խաչատրյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ իր համար ազգային շահը վեր է...

Սուրեն Խաչատրյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ իր համար ազգային շահը վեր է անձնական ցանկություններից. Լարիսա Ալավերդյան

229
0

surik

Վերջերս խոսվում է Սուրեն խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու մասին: Սա, ըստ իրավապաշտպան, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի` հնարավորություն է Սուրեն Խաչատրյանի համար ապացուցելու, որ նա ընկալում է տեղի ունեցածը :

«Հաշվի առնելով Բուդաղյանների գործի անթույլատրելի սոցիալական, բարոյական ընթացքը՝ ես համարում եմ այդ խոսակցությունները, եթե նույնիսկ դրանք հիմք չունեն, անգամ Սուրեն Խաչատրյանի կողմից՝ մի վտանգավոր երևույթ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

«Հենց Սուրեն Խաչատրյանը պետք է հասկանա, որ ինքն ունի հնարավորություն ցույց տալու, որ վերջապես իր համար հասանելի են ազգային շահ, պետական շահ և իր անձնական ցանկությունները: Մեծ տարբերություն կա: Ինքը ունի այդ փայլուն հնարավորությունը ապացուցելու, որ ինքը ընկալում է դա: Միայն կասկածը այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունեցել, պետք է զերծ պահեն Սուրեն Խաչատրյանին նման որոշում կայացնելուց: Էլ չեմ ասում, որ իշխանությունների համար կլինի հերթական հարվածը թե սեփական ժողովրդի, թե սեփական իշխանության կայունության հանդեպ»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը ազատվել էր պաշտոնից մեծ աղմուկ հանած Բուդաղյանների գործից հետո: Ինչպես հայտնի է` նախորդ տարվա հունիսի 1-ին Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանվել էր «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը` նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի եղբայրը: Իսկ մարզպետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նրան հաջորդած Վահե Հակոբյանը նշանակվել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: