Այսօր առավոտյան հայտնի ռեժիսոր- պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանին տեղափոխել են Իսպանիա՝ բուժումը շարունակելու նպատակով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջինս տեղափոխել է Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ: Նշենք, որ այս ամիս արդեն երկրորդ դեպքն է, որ ռեժիսորի առողջական վիճակը կտրուկ վատանում է:
Araratnews.am-ի խմբագրակազմը շուտափույթ առողջություն է ցանկանում Սուրեն Թադևոսյանին: