տուն Լուրեր Սուրեն Սարգսյանը սահմանի լարվածությունը չի կապում Գյումրիի դեպքերի հետ

Սուրեն Սարգսյանը սահմանի լարվածությունը չի կապում Գյումրիի դեպքերի հետ

61
0

Surik__55555555

Երեկ առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում հակառակորդը մի քանի ուղղությամբ հարձակում էր իրականացրել, որի հետևանքով երկու զինծառայող էր սպանվել, մեկըˋ վիրավորվել: Հայ-ադրբեջանական սահմանագծի լարվածության վերաբերյալ Araratnews-ի թղթակիցը զրուցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հետ:
«Որ թշնամին ամեն վայրկյան կարողանում է հարձակվել՝ դա ակնհայտ բան է: Կարծում եմˋ մեր տղերքը ամուր են: Աստված մի արասցե, մեր կարիքը լինի՝ մենք կլինենք դիրքերում»,-մեր հետ զրույցում նշեց ազատամարտիկը:
Անդրադառնալով վերջին շրջանում հակառակորդի աննախադեպ ակտիվացմանըˋ ազատամարտիկը նշեց, որ Գյումրիի դեպքերը դրա հետ կապ չունեն: «Գյումրիի դեպքերի հետ ես առհասարակ չեմ կապում սահմանային լարվածությունը: Կարծում եմˋ դրանք նույն հարթության մեջ դիտարկելը սխալ է: Թուրքերն ու ադրբեջանցիները միշտ էլ իրենց այսպես են պահել: Ես բազմիցս նշել եմ, որ սա երկկողմանի բնույթ է կրում: Թուրքերն ու ադրբեջանցրները փոխադարձ բաներ են անում»,-նկատեց ազատամարտիկը:
Ինչ վերաբերում է հայկական բանակի տոկունությանը, ապա ազատամարտիկը նշեց, որ հայ զինվորները ինչպես պինդ եղել են, այնպես էլ կմնան: