տուն Լուրեր Սուրբ Զատկի սեղանի կերակրատեսակները. Ի՞նչ են խորհրդանշում կերակուրներից յուրաքանչյուրը

Սուրբ Զատկի սեղանի կերակրատեսակները. Ի՞նչ են խորհրդանշում կերակուրներից յուրաքանչյուրը

244
0

zatik

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, չամիչով ու բրնձով փլավը, ձուկը, գինին: Զատկի սեղանին են դնում նաև կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով և այլ բաղադրամասերով: Կարևոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց կոչվող հացը:

Կերակուրներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ձուն խորհրդանիշն է աշխարհի, և այն պարտադիր է ներկել միայն կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ:

Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին: Չամիչը հոգևորականներն են, բրինձը՝ հավատացյալները: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այսինքն՝ բրնձին՝ քաղցրացնելով նրա համը:

Կաթնահունցը խորհրդանշում է հացահատիկը:

Գինին Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին: Մենք հավատում ենք, որ երբ պատարագի ժամանակ քահանան օրհնում է հացն ու գինին, դա ճշմարտապես վերափոխվում է Քրիստոսի մարմնին ու արյանը:

Ինչ վերաբերում է ձկանը, նրա մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է: Իսկ երկրորդը՝ ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին