տուն Լուրեր Բլոգ Սուրբ Զատիկը` Սեյրան Օհանյանի ընտանիքում (լուսանկարներ)

Սուրբ Զատիկը` Սեյրան Օհանյանի ընտանիքում (լուսանկարներ)

305
0

a6

ՀՀ Պաշտպանության նախարարի կինը` Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հիսուս Քրիստոսի սուրբ հարության տոնը` Զատիկը: Նա նաեւ լուսանկարներ է տեղադրել:

— ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

— ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «…բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»:

Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները:
Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում:
Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:

Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ:

Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:

Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին.

— Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք
Եվ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
Սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից:
Ամէն:
Սուրբ Ներսես Շնորհալի

a1

a2

a3

a4

a5