տուն Լուրեր Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում օդաչուների հոգեհանգստի արարողակարգը

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում օդաչուների հոգեհանգստի արարողակարգը

90
0

557

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի էր ունենալու այսօր  ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/:

Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ այս պահին Սուրբ Սարգիս եկեղեցում են բազմաթիվ զինվորականներ, հասարակ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում: