տուն Քաղաքական Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ Արամ Ա կաթողիկոսին

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան՝ Արամ Ա կաթողիկոսին

256
0

aram arajinՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշում է կայացրել՝

Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգեւոր արժեքների պահպանման, զարգացման եւ տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Ն. Ս. Օ. Տ. Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին պարգեւատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: