տուն Սպորտ Սուարեսին պետք չէ մեղադրել, քանի որ Անգլիայում մի թիմն էր 50 գոլ...

Սուարեսին պետք չէ մեղադրել, քանի որ Անգլիայում մի թիմն էր 50 գոլ խփում, իսկ Բարսայում՝ միայն Մեսսին այդքան է խփում․ ֆերնանդո Տորես

68
0

1343870-28871256-1600-900

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը կոչ է արել  չքննադատել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին ցածր արդյունավետության համար։ Այս մրցաշրջանում Սուարեսը կատալոնական ակումբի կազմում 12 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ, մինչդեռ նախորդ տարի Անգլիայում նա 33 խաղում խփել էր 31 գոլ՝ հանդես գալով «Լիվերպուլում»։

«Նա որոշիչ խաղացող է։ Նա անում է կեղտոտ աշխատանքը։ Պետք է հասկանալ, որ Սուարեսը այստեղ է եկել մի թիմից, որը խփում էր 50 գոլ, իսկ նա միակն էր, ով գոլեր էր խփում այդ թմում։ Մինչդեռ «Բարսայում» նա խաղադաշտ է դուրս գալիս Մեսսիի հետ, ով միայնակ է 50 գոլ խփում», — ասել է Տորեսը։ Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը։