տուն Լուրեր Ստվերից դուրս գալու առյուծի բաժինը խոշոր ձեռնարկություններինն է. Լևոն Զուրաբյան

Ստվերից դուրս գալու առյուծի բաժինը խոշոր ձեռնարկություններինն է. Լևոն Զուրաբյան

98
0

Levon-Zurabyan2

Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ներկայացրեց խմբակցության կարծիքը ԱԺ պատգամավորներին: «Շահութահարկի մասին օրենքը լրացնելը մի նպատակ ունի ըստ էության՝ օգնելու ՓՄՁ-ներին, որ շահութաբեր աշխատեն: Անցած տարի, երբ Եռյակը դեռ Քառյակ էր, հրապարակեց  կետեր, որոնցից մեկն ուղղված էր ՓՄՁ-ների կյանքը հեշտացնելուն: Մենք առաջարկել էինք առնվազն երեք անգամ քչացնել շրջանառության դրույքաչափերը: Իշխանությունը գնաց մեզ ընդառաջ՝ ավելի ցածրացնելով տոկոսադրույքը, բայց, դրա հետ միաժամանակ, առաջ քաշեց փաստաթղթավորումը: ՓՄՁ-ները գնահատեցին, որ դա իրենց համար ծանրացում էր ավելի, քան հարկերի թեթևացում:

Հիմա մենք ուզում ենք իմանալ իշխանությունների քաղաքականությունը: Վարդան Այվազյանն ընդունեց, որ առյուծի բաժինը ստվերից դուրս գալու համար խոշորի ձեռքին է: Վարդան Այվազյանը հռչակում է պարզ քաղաքականություն՝ ստվերից հանել խոշոր ձեռնարկատերերին: Ո՞րն է ավելի հեշտ,  42 հազար մանր ձեռնարկատերերին վերահսկել, թե՞ վերահսկել 300 խոշոր ձեռնարկությունների գործունեությունը»: