տուն Լուրեր Ստուգայց՝ Սեւանա լճում. Փաշինյանի հայտարարության հետքերով

Ստուգայց՝ Սեւանա լճում. Փաշինյանի հայտարարության հետքերով

112
0

Հունվարի 10-ին, կապված Սեւանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սեւանա լճում: Այս մասին հայտնում են «Սեւան» ազգային պարկից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա եւ դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետնահավաքները»:

Հիշեցնենք՝ վարչապետի  պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը  կառավարության նիստում հայտարարել էր՝ սիգի վաճառքը բարձիթողի վիճակում է: