տուն Լուրեր Ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

85
0

5030_b

Րոպեներ առաջ Մինսկում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվել է միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

Նշենք, որ երեկ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ «nախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիր, որով Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կկարողանա դառնալ Միության լիարժեք անդամ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում։ Այն ևս ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։ Հայաստանը դեռ 2013թ․ սեպտեմբերի 3-ին էր ցանկություն հայտնել միանալ Ռուսաստանի եվրասիական ուղեգծին:

Այս պահին միության անդամ երկրների նախագահները հանդես են գալիս բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների մասին հայտարարություններով: