տուն Լուրեր Ստոկհոլմում ահաբեկչության կասկածյալի մոտ Ուզբեկստանի անձնագիր է հայտնաբերվել

Ստոկհոլմում ահաբեկչության կասկածյալի մոտ Ուզբեկստանի անձնագիր է հայտնաբերվել

94
0

stockholm-attack

Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված 39-ամյա տղամարդու մոտ Ուզբեկստանի անձնագիր է հայտնաբերվել. այս մասին հաղորդում է  Lenta.ru-ն:

Ըստ Aftonbladet թերթի տվյալների՝  կասկածյալը համակրանք է արտահայտել ԻՊ-ի գործողություններին։ Իր ֆեյսբուքյան էջում նա տեղադրել էր ծայրահեղականների քարոզչական նյութեր, ինչպես նաև հավանել 2013-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքների լուսանկարները։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ստոկհոլմում բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր գլխավոր ճեմափողոցում զբոսնող մարդկանց բազմության մեջ ու կանգ առել միայն խանութի ցուցափեղկին բախվելուց հետո, ինչի հետևանքով մարդիկ էին զոհվել: