տուն Քաղաքական Միջազգային Սթոլթենբերգը մտահոգված է

Սթոլթենբերգը մտահոգված է

100
0

_jens_stoltenberg_020315ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» ռուսական բալիստիկ հրթիռների տեղակայման կապակցությամբ։ Նա նշել է, որ Դաշինքը մտադիր չէ շտապ կարգով արձագանքել նման գործողությունների, քանի որ արդեն երկար ժամանակ է ամրապնդում է իր պաշտպանունակությունը, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։

«Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռների տեղակայումը ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական ուժերի ամրապնդման հերթական օրինակն է։ Դա մեզ անկասկած մտահոգում է։ Մենք պատասխանում ենք նման գործողություններին, սակայն անում ենք դա պատասխանատու ձեւով, առանց չափազանցությունների»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը թվարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանունակության ամրապնդման օրինակները։ Նա շեշտել է, որ դաշինքը որոշել է զորքեր ուղարկել արեւելյան թեւ, նաեւ զարգացնել արագ արձագանքման ուժերը, որոնք ներառում են 30 հազար զինվոր։