ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը արդեն բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էր մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կային կուտակված 389 բեռնատար: