տուն Լուրեր Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

94
0

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: