Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարական աշխատանքները համակարգող գերատեսչական հանձնախումբ, որն էլ անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում կներկայացնի կառավարության հաստատմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան։
Գրիգորյանի խոսքով՝ նոր ռազմավարության հիմքում լինելու է մարտահրավերների դիմակայության սկզբունքը՝ հաշվի առնելով, որ գործող ռազմավարությունը մշակվել է 12 տարի առաջ, որից հետո տարածաշրջանում և աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջ են եկել նոր մարտահրավերներ: