Starbucks սրճարանների ցանցը սկսել է գարեջրի համով սուրճ վաճառել։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Dark Barrel Latte անունով ընպելիքը կարելի է գնել Օհայո և Ֆլորիդա նահանգներում ցանցի օբյեկտներում։ Ըմպելիքը բաղկացած է սուրճից, հարած սերուցքից, կարամելից և հատուկ օշարակից, որը ըմպելիքին հաղորդում է Guinness գարեջրի համ։
Նշվում է, որ ըմպելիքում չկա ալկոհոլ։ Եթե այն դուր գա հաճախորդներին, ապա վաճառքի կհանվի ամբողջ ցանցում։ Այն պատվիրողներին խնդրում են լրացնել հատուկ հարցաթերթիկ՝ պարզելու ըմպելիքի առավելություններն ու թերությունները։