Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ, «24-ի խումբ» միավորման ղեկավար Ումարալի Կուվատովը սպանվել է մարտի 5-ին՝ Ստամբուլի եվրոպական հատվածում։ Այս մասին հաղորդում է Haberer-ը։
Հայտնի է, որ Կուվատովը սպանվել է հիվանդանոցի ճանապարհին։ Սպանությունից որոշ ժամանակ առաջ Կուվատովն ընտանիքով հյուրընկալվել է իր ծանոթի մոտ։ Սակայն, անսպասելի, տան բոլոր անդամներն իրենց վատ են զգացել։ Ճանապարհին անհայտ անձը մոտեցել և կրակել է ընդդիմդրի գլխին։
Ոստիկանությունը ձերբակալել է Կուվատովին հյուրընկալողին։
Ումարալի Կուվատովը Տաջիկստանը լքել էր 2012 թվականին։