տուն Լուրեր Ստամբուլում օդանավը բախվել է ուղևորներով ավտոբուսի

Ստամբուլում օդանավը բախվել է ուղևորներով ավտոբուսի

108
0

DSC_0736-2-754x503

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության Airbus 321 օդանավը բախվել է ուղևորներով ավտոբուսի. Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Airlive լրատվական կայքը:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 9-ին: Տրանսպորտային միջոցին բախված օդանավը Ստամբուլ էր ժամանել Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքից: Ավտոբուսն այդ պահին ուղևորներին տեղափոխելիս է եղել մի տերմինալից մյուսը: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել:

Հայտնի է նաև, որ վնասված Airbus 321-ը մոտ 20 օր առաջ էին սկսել շահագործել: