տուն Քաղաքական Միջազգային Ստամբուլում բասկետբոլի Եվրալիգայից առաջ սպանել են երկրպագուի (տեսանյութ)

Ստամբուլում բասկետբոլի Եվրալիգայից առաջ սպանել են երկրպագուի (տեսանյութ)

80
0

pic_df0236cae1d1c29bb19614913fc19887

Ստամբուլում թուրքական «Գալաթասարայ» եւ սերբական «Ցրեվնա զվեզդա» թիմերի միջեւ բասկետբոլի Եվրալիգայից առաջ զանգվածային թեժ կռիվ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով սպանվել է Սերբիայի երկրպագուներից մեկը։

Թուրք ֆանատների խումբը հարձակվել է 400 սերբ երկրպագուների վրա, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել խաղին, որը տեղի էր ունենալու «Աբդի իպեչկի արենա» մարզադաշտում։ «Գալաթասարայի» ֆանատները նրանց սկսել են խփել քարերով, որից հետո սկսվել է կռիվը, ինչի հետեւանքով 25-ամյա տղամարդը կրծքավանդակի շրջանում դանակով հարված է ստացել։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն ստիպված արցունքաբեր գազ են կիրառել։

Տուժածին հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ «Տուժածը 5 ժամ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն մահացել է, քանի որ շատ արյուն էր կորցրել»,- ասել է Ստամբուլում սերբ հյուպատոս Զորան Մարկովիչը։

Նրա խոսքերով,  կատարվածը Բելգրադում գնահատում են որպես «թշնամական ժեստ»։ «Անվտանգության կազմակերպությունը շատ ցածր մակարդակի էր, չնայած մեր զգուշացումներին, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել։ Հիմա մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի սերբ երկրպագուները ապահով հեռանան Թուրքիայի տարածքից»,- հավելել է հյուպատոսը։