Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը դիվանագիտական առաքելության աշխատակիցների աշխատանքն օգտագործել է անձնական նպատակների համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր տեսչության զեկույցում:
Դրա համաձայն՝ նման պրակտիկան կարող է դիտարկվել որպես կառավարական ռեսուրսների չարաշահում:
Բացի այդ, ստուգումների արդյունքում տեսչությունը հանգել է եզրակացության, որ գլխավոր հյուպատոս Չառլզ Հանթերը ղեկավարի բավականաչափ ունակություններ չի ունեցել:
Հանթերը Ստամբուլում ամերիկյան հյուպատոսությունը գլխավորել է 2013 թվականի սեպտեմբերից մինչեւ 2016-ի օգոստոսը: